Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է, որ «Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնա:
«Իհարկե, ես կցանկանայի կրկին տեսնել Դրոգբային «Չելսի»-ում: Որոշում կարող են կայացնել միայն անձամբ Դրոգբան և ակումբը:
Այստեղ նրան միշտ որպես լեգենդի կվերաբերվեն: Վստահ եմ, որ եթե Դիդիեն կարողանար ինչ-որ բան տալ մեր թիմին, մեծ ուրախությամբ կաներ դա»,- ասել է Լեմպարդը:










































