«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը գոհ է «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպման արդյուքնից, որի շնորհիվ Դևիդ Մոյեսի սաները Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել:
«Միշտ դժվար է գոլ բաց չթողնել և երեք անգամ գրավել մրցակցի դարպասը: Բայց դա այսօր հաջողվեց մեզ: Թիմն այսօր անհավանական խաղ ցուցադրեց:
Ընթացիկ մրցաշրջանում որոշ խաղեր լավ ենք անցկացրել, բայց դրանց հետևում էին պարտությունները: Պետք չէ գովեստով զբաղվել: Ավելի լավ է շարունակել լավ խաղ ցուցադրել»,- ասել է Գիգզը:






































