Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիճակագրական մի քանի հետաքրքիր տվյալներ, որոնք առնչվում են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Պորտուգալացի ֆուտբոլիստն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 25 գոլի հեղինակ: Իսկ ահա ընթացիկ մրցաշրջանում` բոլոր մրցաշարերում վերցված, նա անցկացրած 36 խաղում հեղինակել է 39 գնդակ:
Հարկ է նշել, որ «Ոսկե գնդակ»-ի կրկնակի դափնեկիրը, ով «Արքայական ակումբ»-ի կազմում է հանդես գալիս սկսած 2009 թվականից, այնտեղ մինչ օրս հասցրել է մասնակցել 235 հանդիպման և դառնալ 240 գոլի հեղինակ:









































