Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
1 ժամ 24 րոպե տևած մրցապայքարում Ֆեդերերն առավելության է հասել գերմանացի թենիսիստ Թոմի Հաասի նկատմամբ:
Խաղն ավարտվել է 6:4, 6:4 հաշվով: Կիսաեզրափակիչ փուլի ուղեգրի համար Ֆեդերերը պայքարելու է հարավաֆրիկացի Քևին Անդերսոնի հետ:






































