«Ֆուտբոլի արքա» Պելեն կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականում չի ցուցադրում այն խաղը, որը ցուցադրում է իր ակումբի կազմում:
Պելեն կարծում է, որ դա կապված է հավաքականում «Բարսելոնա»-ի խաղացողների կարգի ֆուտբոլիստների բացակայության հետ:
«Մեկ բան է, երբ տեսնում ես Մեսսիի խաղը «Բարսելոնա»-ի կազմում, մեկ այլ բան՝ Արգենտինայի հավաքականում: «Բարսելոնա»-ում նա խաղում է 2-3 գերազանց խաղացողների հետ: Օրինակ՝ Չավին ու Ինյեստան: Նրանք շատ են օգնում Մեսսիին:
Իսկ հավաքականում նա խնդիրներ ունի՝ կապված խաղընկերների հետ փոխհամագործակցության հետ»,- հայտարարել է Պելեն:









































