«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հուսով է, որ իր թիմը կհաղթի Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռոմա»-ի դեմ խաղում:
««Նապոլի»-ն զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և զիջում է «Ռոմա»-ին: Այնպես որ մենք այլընտրանք չունենք: Պետք է հաղթենք և երեք միավոր գրանցենք մեր ակտիվում: Վստահ եմ, որ հաղթելու հնարավորություն կունենանք: Համաձայն եմ` «Ռոմա»-ն ընդամենը մեկ անգամ է պարտվել և քիչ գոլեր է բաց թողնում, բայց մենք գիտենք, ինչպես դիմակայել նրանց:
Նեապոլն իդեալական քաղաք է: Ես այստեղ երջանիկ եմ և հուսով եմ, որ ինձ կհաջողվի գերազանցել Դիեգոյի ռեկորդը` միաժամանակ թիմի հետ նվաճելով սկուդետտոն: Երազում եմ այդ մասին»,- Sky Italia-ն մեջբերում է Իգուաինի խոսքերը:








































