Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերադարձել են իրենց ակումբի տրամադրության տակ:
Հիշեցնենք, որ 2 ֆուտբոլիստներն էլ հրավիրվել էին Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու մարտի 5-ին կայանալիք Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը (0:2): Ի տարբերություն Մովսիսյանի` Օզբիլիսը չմասնակցեց խաղին` վնասվածքի պատճառով:
Վալերի Կարպինի սաները սկսել են նախապատրաստվել թիմի` 2014թ.-ի առաջին պաշտոնական հանդիպմանը: «Սպարտակ»-ը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում մարտի 8-ին Գրոզնիում հյուրընկալվելու է տեղի «Թերեք»-ին:










































