Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն որոշել է, թե ով կարող է փոխարինել Տոնի Կրոսին, եթե ակումբին վերջինիս հետ չհաջողվի համաձայնության հասնել և նա հեռանա թիմից:
Football Direct News-ի տեղեկությունների համաձայն` մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչը պատրաստվում է թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, ում էլ դիտարկում է որպես Կրոսի փոխարինող:
Գվարդիոլան արդեն աշխատել է Ֆաբրեգասի հետ կատալոնական ակումբում և հիանալի գիտի նրա հնարավորությունների մասին:








































