Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
64-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկիտա Տանկովը, իսկ 84-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը կրկնապատկեց այն:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 46 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականով: «Գանձասար-Կապանը» 27 միավորով 7-րդն է: