Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, ֆուտբոլի Հայաստանի հավաքականը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսում է մարզական հավաքը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
18:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի հավաքականի փակ մարզումը:
Մարտի 4-ին, ժամը 10:00-ին, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը կմեկնի Կրասնոդար, իսկ 17:30-ին, Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: 18:00-ին կկայանա Հայաստանի հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեն «բաց» կլինի ԶԼՄ-ների համար:









































