Ռուսական ամենահեղինակավոր սպորտային պարբերականներից մեկը՝ Sport-Express-ը արդեն 9-րդ տարին է, ինչ անցկացնում է «Աստղ» մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստին: Վերջին անգամ այդ մրցանակաբաշխությունը անկացվել է 2012 թվականին և այդ մրցանակաին արժանացել է Հայաստանի ազգայաին հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, սակայն այդ մրցանակը նրան պաշտոնապես չի հանձնվել:
Եվ ինպչես պարզ է դառնում, Sport-Express-ը որոշել է վերջապես հանձնել այդ մրցանակը իր տիրոջը: Մրցանակը Մխիթարյանին կհանձնեն Sport-Express-ի ինտերնետային տարբերակի հայազգի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը և գլխավոր խմբագրի տեղակալ Արտուշ Մկրտչյանը:








































