Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղաց «Բանանցի» հետ։
Առաջին խաղակեսի վերջում Ալբերտ Գաջիբեկովը առաջ մղեց «Բանանցին», սակայն 91-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» Պաշովի խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից:
Այս պահին «Արարատ-Արմենիան» 43 միավորով առաջինն է, իսկ «Բանանցը» մեկ միավոր ավելի քիչ ունի։ «Փյունիկն» ու «Ալաշկերտն» ունեն 40-ական միավոր։