Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սերժ Սարգսյանի խորտակող քայլը. Ինչով է պայմանավորված հայկական շախմատի անկումը

Օրեր առաջ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում էին նաև մեր երկրի ներկայացուցիչները: Լավագույն արդյունքը ցույց տվեց Սերգեյ Մովսիսյանը, որը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-11-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով բաժանեց 12-35-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավեց միայն 34-րդ տեղը: Մեր շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում գտնվում էր առաջատարների խմբում, վերջին երկու տուրերում պարտություններ կրեց և 6.5 միավորով գրավեց միայն 59-րդ տեղը: Այս արդյունքները բնականաբար բավարար չես կարող գնահատել:

Նախօրեին Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեց նաև Շարժա Մասթերս միջազգային մրցաշարը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Էռնեստո Ինարկիևը: Մրցաշարին մասնակցած մեր առաջատար գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց միայն 18-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Ղազախստանում տեղի էր ունեցել կանանց աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցել էր նաև Հայաստանի հավաքականը: 9 խաղում վաստակելով ընդամենը 15 միավոր՝ Հայաստանը 10 հավաքականների պայքարում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Չինաստանին մերոնք զիջել էին 11.5 միավորով:

Վերջին շրջաններում մեր շախմատիստների համեստ արդյունքները կարելի է շարունակ թվարկել, մինչդեռ տարիներ առաջ լուրջ հավակնություններ ունեինք թե՛ թիմային և թե՛ անհատական խոշոր մրցաշարերում: Հայկական շախմատի անկումը սկսվեց մասնավորապես անցյալ տարվա մարտին, երբ Լևոն Արոնյանը ձախողվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում: 8 գրոսմայստերների պայքարում Արոնյանը զբաղեցրեց վերջին հորիզոնականը: Հատկանշական է, որ այս մրցաշարում պաշտոնական արարողության ժամանակ առաջին քայլը կատարել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Շատերը Արոնյանի անհաջողությունը կապում էին հենց ՀՀ նախագահի քայլով: Ավելի ստույգ նշվում էր, որ Արոնյանը չդիմացավ չափից ավելի լարվածությանը: Նախագահի գլխավորությամբ ողջ հասարակությունը ուշադրությունը կենտրոնացրել էր Արոնյանի վրա: Սրան չի կարելի բացասական գնահատական տալ, բայց այն, որ պատասխանատու պահերին Արոնյանի նյարդերը տեղի են տալիս, կարծում ենք՝ փաստ է:

Սերժ Սարգսյանի շախմատային անհաջող քայլին հաջորդեց թավշյա հեղափոխությունը, որի ընթացքում շախմատի Հայաստանի հավաքականի անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին հերթական սխալը թույլ տված Սերժ Սարգսյանին: Մինչ օրս սոցիալական ցանցերում և այլ հարթակներում հիշատակվում է Արոնյանի և նրա ընկերների՝ հասարակության համար անընդունելի քայլը: Հիշեցնենք, որ հայտնի նամակի տակ, բացի Արոնյանից, ստորագրել էին նաև Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը, հավաքականի անփոփոխ գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։

Շատերը կպնդեն, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել, և որ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններն ամենևին կապ չունեն հայկական շախմատի անկման հետ: Նման պնդման հետ թույլ տվեք չհամաձայնել: Այսօր էլ շախմատը հասարակության շարքերում ասոցացվում է Սերժ Սարգսյանի հետ: Ասոցացվում է մի մարդու հետ, որը, մեղմ ասած, հասարակության լայն շերտերի կողմից համակրանք չի վայելում: Շախմատիստները, ցավոք, ասոցացվում են, որպես խորտակվող նավի նավապետին ձեռք մեկնած անձինք:

Ամենևին էլ էական չէ, թե Սերժ Սարգսյանին ուղղած նամակում քանի շախմատիստ է ստորագրել: Այսօր նույն նավապետը գլխավորում է մարզական կառույցը: Իրականում ցանկացած մարզիկի համար դժվար է պայքարել և բարձր արդյունք գրանցել՝ գիտակցելով, որ չի վայելում հասարակության լիակատար աջակցությունը: Յուրաքանչյուր մարզիկ չի կարող բարձր արդյունք գրանցել՝ գիտակցելով, որ իր «նավապետը» հասարակության կողմից մերժվել է ու շարունակում է մերժվել: Սա հոգեբանական բավական լուրջ բարդույթ է, որը հաղթահարելու համար ոչ միայն ժամանակ, այլև հստակ քայլեր են պետք:

Ի՞նչ նշանակալի արդյունք են գրանցել մեր շախմատիստները միջազգային ասպարեզում Սերժ Սարգսյանի մերժումից հետո: Բաթումում տեղի ունեցած համաշխարհային օլիմպիադայում բավարարվեցինք 8-րդ հորիզոնականով: Մեր հավաքականը իրավունք չնվաճեց մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը: Լևոն Արոնյանը ոչնչով աչքի չի ընկնում և շարունակում է նահանջել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Կանանց հավաքականը ձախողվեց աշխարհի առաջնությունում…

Ստեղծված իրավիճակի ելքը թերևս մեկն է: Հասարակության կողմից մերժված անձը չի կարող ղեկավարել մեր հենակետային մարզաձևերից մեկի ֆեդերացիան: Սիրված մարզաձևը պետք է ունենա սիրված ղեկավար՝ ձևավորված հոգեբանական բարդույթը կոտրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում