«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` իր ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:
«Ես ուշադրությամբ հետևում եմ Պրեմիեր լիգային: Ես շոյված եմ, և ինձ հաճելի է լսել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պես ակումբը հետաքրքրվում է ինձանով:
Բայց ես հիմա պարզապես հրաշալի ժամանակաշրջան եմ անցկացնում: Ես խաղադաշտ եմ դուրս գալիս յուրաքանչյուր շաբաթ, ու ինձ շատ կարևոր եմ զգում թիմի համար: Այս պահին շատ բավարարված եմ: Հնարավոր է` անցկացնում եմ իմ լավագույն ժամանակահատվածը «Բարսելոնա»-ի կազմում»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոնն ամռանը 2 առաջարկ կատարեց «Արսենալ»-ի նախկին ավագի տրանսֆերի գնման համար, սակայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշեց մնալ կատալոնական ակումբում:










































