Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը պայմանագիր է ստորագրել «Ինտեր»-ի հետ:
32-ամյա պաշտպանի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր: Այն կսկսի գործել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Վիդիչի տարեկան աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել Միլանում և իր ներկայիս ակումբից գաղտնի պայմանագիր կնքել «Ինտեր»-ի հետ:
Հավելենք, որ ֆուտբոլիստն իր պայմանագրի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կարող է պաշտոնապես բանակցել և պայմանագիր ստորագրել այլ ակումբի հետ՝ առանց իր ակումբի համաձայնության:









































