Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ կարող է օգտվել ցանկացած ֆուտբոլիստի ծառայություններից:
««Ատլետիկո»-ի դեմ առաջիկա հանդիպումը դերբի է, իսկ այդպիսի խաղերը միշտ ավելի լարված են ընթանում: Մենք պետք է հիանալի խաղ ցուցադրենք, խաղանք նույնքան լավ, որքան առաջին հանդիպմանը` խնդիրներից խուսափելու համար: Պետք է վերահսկենք խաղի ընթացքը:
Ես դեռ չեմ մտածել թիմի կազմի մասին, սակայն բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Կարող եմ օգտվել նրանցից յուրաքանչյուրի ծառայություններից: Քրիշտիանու Ռոնալդուն կխաղա: Նա հաճույքով է մասնակցում ցանկացած հանդիպման, ոչ միայն ամենակարևորներին: Հուսով ենք, որ մեր բողոքարկումը կուսումնասիրվի և կբավարարվի ու Քրիշտիանուն կշարունակի մասնակցել Պրիմերայի շրջանակներում կայանալիք խաղերին»,- ասել է Անչելոտին:







































