Thursday, 25 06 2026
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Որքան պետք է դիմանար Մխիթարյանը․ Վերածնունդ Մոուրինյոյից հետո․․․

«Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց նորվեգացի մասնագետ Օլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ: Այս մասնագետը բացառիկ ռեկորդ սահմանեց հեղինակավոր ակումբի պատմության մեջ: Նա առաջին մարզիչն է, ում հաջողվել է նշանակումից հետո 6 անընդմեջ հաղթանակի հասնել: Հեռավոր 1946 թվականին «Յունայթեդը» 5 անըմդմեջ հաղթանակ էր տարել նորանշանակ գլխավոր մարզիչ սըր Մեթ Բասբիի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Սուլշերը փոխարինեց պաշտոնանկ արված պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Վերջինս ուղղակի հողին էր հավասարեցրել «Յունայթեդի» խաղը: Մոուրինյոյի հեռանալուն պես «Մանչեսթեր Յունայթեդը» ցուցադրում է բոլորովին նոր որակի ֆուտբոլ: «Յունայթեդն» ուղղակի կերպարանափոխվել է և շատ վերլուծաբաններ արդեն իսկ տեղի ունեցածը որակում են ֆանտաստիկ: Եթե Մոուրինյոյի գլխավորությամբ այս թիմի լավագույն հնգյակում հայտնվելը իրատեսական չէր, ապա այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 6-րդ տեղում է և իրական հնարավորություն ունի մրցանակային եռյակի համար պայքարելու: 41 միավոր ունի նաև 5-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալը»: Երեկ տեղի ունեցած 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Յունայթեդը» Լոնդոնում 1:0 հաշվով առավելության հասավ 3-րդ հորիզոնականում գնվող «Տոտենհեմի» նկատմամբ: Սուշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կտրուկ վերելքը խոսում է այն մասին, որ տիտղոսակիր թիմի վերջին տարիների ճգնաժամի միակ մեղավորը Մոուրինյոն էր: Այսինքն բոլորը համոզվեցին, որ «Յունայթեդն» ունի մեծ պոտենցիալ, որը Մոուրինյոն չէր կարողանում օգտագործել: Թիմում առկա մթնոլորտը թույլ չէր տալիս ֆուտբոլիստներին ցուցադրել այն խաղը, որին սպասում էին միլիոնավոր երկրպագուներ: Ավելին, Մոուրինյոյի անձնական ամբիացիաների հետևանքով «Յունայթեդից» հեռացան առանցքային ֆուտբոլիստներ և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ունենալով հիանալի գործիքակազմ Մոուրինյոն փորձում էր համոզել, որ բարձր արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են ժամանակ և նոր կադրեր: Անցյալ տարվա ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին փոխանակեց «Արսենալի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ: Մոուրինյոյին թվում էր թե Սանչեսը բեկում կմտցնի իր թիմի առջևի օղակում բայց․․․:

Մոուրինյոն կրկին սխալվեց: Մեկ տարվա ընթացքում Ալեքսիս Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անց է կացրել 23 հանդիպում և խփել ընդամենը 3 գնդակ: Այսօր Մխիթարյանն «Արսենալի» առաջատար ֆուտբոլիստներից է և ցուցադրում է կայուն ֆուտբոլ: Մեր կիսապաշտպանը հաջող էր խաղում նաև «Յունայթեդում» և եթե չիլիներ Մոուրինյոյի գործոնը այսօր իրավիճակը կարող էր այլ լիներ: Պորտուգալացի մասնագետի քմահաճության հետևանքով «Մանչեսթեր Յունայթդում» տառապել են մի շարք ֆուտբոլիստներ: Վերջին շրջանում Մոուրինյոյի թիրախում Պոլ Պոգբան էր, որը դուրս էր մնացել թիմի մեկնարկային կազմից: Ավելին, խոսվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ: Ըստ ԶԼՄ-ների Պոգբային ամեն գնով ցանկանում էր ձեռք բերել նրա նախկին թիմը՝ Թուրինի «Յուվենտուսը»: Մոուրինյոյի հեռանալուց հետո Պոգբան ոչ միայն հիմնական կազմ վերադարձավ այլև սկսեց ցուցադրել տպավորիչ խաղ: Վառ ապացույցը երեկվա հանդիպումն է, որտեղ Պոգբան կարծում ենք լավագույնն էր «Յունայթեդի» կազմում: Հենց Պոգբայի փայլուն փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը դարձավ հանդիպման միակ և հաղթանակային գոլի հեղինակը: Մոուրինյոյի հեռանալուց հետո Պոգբան արդեն իսկ 4 գոլի հեղինակ է դարձել: Մոուրինոյի «ձեռքը» տառապում էին նաև Խուան Մատան, Լյուկ Շոուն, Անտոնի Մարսիալը, Ռոմելու Լուկակուն․․․:

Վերջին 6 հանդիպումներում թվարկված ֆուտբոլիստները ոչ միայն աչքի են ընկնում լավ խաղով, այլև արդյունավետությամբ: Վերջին 6 հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» խփել է 17 և բաց թողնել ընդամենը 3 գնդակ: Մինչև «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքի անցնելը Սուլշերը գլխավորել է նորվեգական «Մյոլդե» և Ուելսի «Քարդիֆ» թիմերը: Նա առանձնապես չէր փայլել ցույց տված արդյունքներով և մարզչական որակներով: Նշենք, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է: Գրանցված արդյունքներից հետո կարծում ենք պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին պաշտոնապես կնշանակի թիմի գլխավոր մարզիչ: Տեղի ունեցած ֆուրորից հետո կարծում ենք այլևս մարզիչ հրավիրելը ոչ միայն անմտություն կլինի, այլև չի ընկալվի երկրպագուների կողմից: Հիշեցնենք, որ Սուլշերը 1996-2007 թվականներին ելույթ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Այս ընթացքում անցկացնելով 235 հանդիպում՝ նորվեգացի հարձակվողը դարձել էր 91 գոլի հեղինակ: Ինչևէ Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթերի» ֆանտաստիկ կերպարանափոխությունը որոշակի ափսոսանքի զգացողություն է առաջացնում: Վստահ ենք, որ եթե Մխիթարյանը այնուամենայնիվ մնար «Յունայթեդում» այսօր նրա առաջ բոլորովին նոր հորիզոն կբացվեր: Ու փաստորեն, Մխիթարյանին անհրաժեշտ էր «Յունայթեդում» դիմանալ ընդամենը մեկ տարի:

Դիմանալով ճնշումներին՝ «Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ այսօր ազատություն են ստացել և խաղադաշտում ներդնում են իրական ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում