«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին համաձայնել է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այդ մասին հայտնում է TalkSport-ը:
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` Ռունիի` «կարմիր սատանաներ»-ի հետ նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը:
Անգլիայի հավաքականի հարձակվողի շաբաթական աշխատավարձը 300 հազար ֆունտ կկազմի: Այդպիսով, նա կդառնա Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ:




































