Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատարն անփոփոխ է:
Առաջին տեղում «Արագած»-ն, որն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով «Ուրարտու»-ն է: Եռյակի վերջում 16 միավորով «Արթիկ»-ն է: ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն և «Արցախ»-ն ունեն 13-ական միավոր:
Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝ «Ուրարտու»-«Էրեբունի Սեդարս» , ՖԻՄԱ-«Արցախ», «Արթիկ» –«Արագած»: