Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի բացառել, որ կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Չեմ բացառում, որ կարող եմ հեռանալ «Բավարիա»-ից: Պայմանագիրս գործում է մինչև 2015թ.: Նոր համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ բանակցություններ չենք սկսել: Ամբողջովին կենտրոնացած եմ մրցաշրջանի երկրորդ հատվածի վրա:
Հիմա խաղում եմ բարձրակարգ ակումբում, բարձրակարգ մարզչի գլխավորությամբ: Գոհ եմ ամեն ինչից, իսկ երբ գա ժամանակը, որոշում կկայացնեմ»:








































