Thursday, 23 05 2024
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

«Իրազեկ և պաշտպանված ընտրող»-ն ընտրատեղամասերում արձանագրել է տեխնիկական բնույթի մի քանի թերություն

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրող «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության արագ արձագանքման խմբերը այցելել են Երևանի, Սյունիքի և Սյունիքի շուրջ 280 ընտրատեղամասեր: Ինչպես տեղեկացնում է նախաձեռնության արագ արձագանքման խմբերը ընտրատեղամասերում արձանագրել են մի քանի թերություններ, որոնք հիմնականում կրում էին տեխնիկական բնույթ:

Օրինակ՝ փոքր տարածքի պատճառով քվեախցերն իրար մոտ էին տեղադրված կամ իրազեկման պակասի հետևանքով քաղաքացիները քվեարկության կարգի խախտումներ էին թույլ տալիս, որոնք հանձնաժողովականների միջամտությամբ շտկվում էին:

8/63 ընտրատեղամասում ընտրողը քվեաթերթիկները և ծրարը ձեռքին՝ դուրս է եկել տեղամասից: Հանձնաժողովականներից մեկի ցուցումով՝ ընտրողը վերադարձել է քվեախուց: «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամի նախաձեռնությամբ դեպքն արձանագրվել է մատյանում: Արագ արձագանքման խումբը ընտրատեղամասում ընտրողների կուտակում էր նկատել, որը կարճ ժամանակ անց հանձնաժողովի անդամները կարգավորել են:

8/58 ընտրատեղամասում «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնության անդամը նկատել է, որ քաղաքացին քվեախցից դուրս է գալիս առանց ծրարի: Ընդ որում, առանց պարզելու, թե որտեղ է ծրարը, հանձնաժողովի անդամներից մեկը նրան մեկ այլ ծրար է տվել: Նախաձեռնության անդամը դեպքի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, որը մտել է քվեախուց եւ չքվեարկված քվեաթերթիկների տուփում հայտնաբերել է ծրարը: Նախաձեռնության անդամի ցուցմամբ՝ այս դեպքն էլ է արձանագրվել մատյանում:

Շրջայցի ընթացքում որոշ քաղաքացիներ դիմել են «Իրազեկ եւ պաշտպանված ընտրող» նախաձեռնությանը՝ տեղեկացնելու, թե ինչպես են քվեարկելու: Նախաձեռնության դիտորդները նրանց բացատրել են քվեարկության կարգը:

Արագ արձագանքման խմբին նաև ահազանգեր են եղել՝ կապված ռեյտինգային թեկնածուների հերթական համարի անհամապատասխանության վերաբերյալ, որոնց առնչությամբ խմբի անդամների կողմից տրվել է անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն:

«Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնության բոլոր դիմողներին տրամադրվել է իրավաբանական օգնություն:

Հայաստանում 2018 թվականի Ազգային ժողովի ընտրություններին «Իրազեկ և պաշտպանված ընտրող» նախաձեռնությունը ընտրական իրավունքները պաշտպանելու նպատակով իրավաբանական օգնություն է տրամադրում քաղաքացիներին:

Երևանում, Գեղարքունիքում, Սյունիքում և Լոռիում գործում են իրավաբանական գրասենյակներ և արագ արձագանքման խմբեր, որոնք իրազեկում են քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքների մասին և տրամադրում անվճար իրավաբանական խորհրդատվություն ընտրական իրավունքին առնչվող ցանկացած հարցով։

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում