ՊՍԺ-ի և Ուրուգվայի հավաքականի 26-ամյա հարձակվող Էդիսոն Կավանին նախատեսում է հանդիպել ակումբի ղեկավարության հետ` իր ապագան քննարկելու նպատակով: Այդ մասին է հայտնում Le10Sport-ը:
Նշվում է, որ Կավանին խնդրելու է հրաժարվել իր ծառայություններից, եթե տեղափոխության առաջարկ ստանա «Չելսի»-ից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները ցանկանում են ձեռք բերել հարձակվողի իրավունքներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ժոզե Մոուրինյոն մեծ հույսեր է կապում Կավանիի հետ: Թիմի հարձակվող Սամյուել Էտո’Օն արդեն հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Չելսի»-ն, Ֆերնանդո Տորեսի արդյունավետությունը չի բավարարում պորտուգալացի մասնագետին, իսկ Դեմբա Բան կհեռանա ակումբից, հավանաբար, արդեն ձմռանը: Կավանիի հնարավոր տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 19 հանդիպում է անցկացրել, 13 գոլ խփել և գոլային 4 փոխանցում կատարել:






































