Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղի մասին և անդրադարձել լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկու ստացած վնասվածքին:
«Մենք շատ լավ սկսեցինք խաղը: Ունեինք հսկայական հույսեր, այնուհետև սաներս սկսեցին վախենալով գործել: Այս խաղում ոչինչ հեշտությամբ չտրվեց մեզ: Ցանկանում էինք ինչ-որ կերպ բացվել, բայց չստացվեց:
Բլաշիկովսկու վնասվածքն իսկական սարսափ է մեզ համար: Նմանատիպ անհաջողությունները հետապնդում են մեզ ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Չափազանց վատ նորություններ են»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































