Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան ժամանել է Մանչեսթեր և պատրաստվում է բուժզննում անցնել:
Իսպանացի ֆուտբոլիստին անձամբ դիմավորել է «Յունայթեդ»-ի շոտլանդացի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու ակումբներն էլ հաստատել էին, որ Մատայի տրանսֆերի կապակցությամբ համաձայնություն են ձեռք բերել:
Բուժզննում անցնելուց հետո Մատան «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ կհամաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները: Տրանսֆերի արժեքն առայժմ չի հրապարակվում:








































