Թուրինի «Յուվենթուս»-ի 30-ամյա ֆուտբոլիստ Միրկո Վուչինիչը երեքշաբթի բուժզննում է անցել «Ինտեր»-ում: Թուրինցիները պատրաստվում էին փոխանակել նրա տրանսֆերը Ֆրեդի Գուարինի իրավունքների հետ: Սակայն «Յուվենթուս»-ն անսպասելիորեն դադարեցրեց գործարքը:
Ֆուտբոլիստը չի ընդգրկվել թուրինյան ակումբի հիմնական կազմում «Լացիո»-ի դեմ հանդիպմանը մասնակցելու համար:
Նշվում է, որ «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին պատրաստվում է թիմ հրավիրել Վուչինիչին, ում հետ աշխատել է «Ռոմա»-ում:









































