Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը պաշտոնապես հայտարարել է զբաղեցրած պաշտոնը լքելու մասին: 49-ամյա Ռոսելը զբաղեցնում էր «կապտանռնագույններ»-ի նախագահի պաշտոնը 2010 թվականի հուլիսից, երբ «Բարսելոնա»-ն լքեց Ժոան Լապորտան:
Կատալոնական ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Խոսեպ Մարիա Բարտոմեուն, ով զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը: Նոր ընտրությունները կկայանան ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք` Ռոսելին մեղադրել են 40 մլն եվրո գրպանելու մեջ` Նեյմարի տեղափոխությունն իրականացնելու ժամանակ: Գործի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Շուտով այն դատարան կփոխանցվի:








































