Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ «Տոտենհեմ»-ը ցանկանում է ձեռք բերել «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի տրանսֆերը:
Անգլիական ակումբը պատրաստ է Գուարինի տրանսֆերի դիմաց վճարել 10 մլն եվրո:
Կոլումբիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Նապոլի»-ն ու «Յուվենթուս»-ը:
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Գուարինն անցկացրել է 19 խաղ՝ խփելով 3 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում:








































