«Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտնվել է «Միլան»-ի ուշադրության կենտրոնում, որը նոր դարպասապահ է փնտրում թիմի համար:
«Ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հարմար չի գտնում «Նյուքասլ»-ի դարպասապահ Թիմ Քրուլի տրանսֆերի ձեռքբերումը` թանկ արժեքի պատճառով:
Հիշեցնենք` միլանյան ակումբի ներկայիս դարպասապահ Կրիստիան Աբյատին մտադիր է ավարտել կարիեան, իսկ Գաբրիելեին դեռևս չի հաջողվում համապատասխան մակարդակի խաղ ցուցադրել:
27-ամյա Շմեյխելը «Լեսթեր Սիթի»-ում հանդես է գալիս 2011 թվականից:






































