«Շալկե»-ի նախագահ Կլեմենս Տոնիսը Յուլիան Դրաքսլերին խորհուրդ է տալիս չհեռանալ Գերմանիայից:
Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: Կիսապաշտպանը հերքեց շրջանառվող լուրերն այլ ակումբ տեղափոխության մասին: Սակայն, փորձագետների կարծիքով` «զինագործներ»-ն արդեն 45 մլն եվրո են նախապատրաստել ֆուտբոլիստի տեղափոխության համար:
«Հիմք եմ վերցնում իմ կարծիքը` Դրաքսլերը պետք է շարունակի խաղալ Գերմանիայում: Գոնե ևս մեկ մրցաշրջան: Անգամ եթե սա միայն իմ խորհուրդը լինի»,- Sky Sports-ը մեջբերում է Տոնիսի խոսքերը:








































