«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է հզորացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարները պատրաստվում են տրանսֆերային մի քանի աղմկոտ գործարքներ իրականցնել:
Ենթադրվում է, որ անգլիական գրանդը կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը, ով խաղային պրակտիկայի բացակայության պատճառով պատրաստվում է հեռանալ իր ներկայիս ակումբից: «Կարմիր սատանաներ»-ը մտադիր են գնել նաև «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Յոհան Կաբայի իրավունքները:
Տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ը պատրաստ են հրաժարվել Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից` 20 մլն ֆունտի դիմաց: Իսկ ինչ վերաբերում է Կաբային, ապա «Նյուքասլ»-ը չի շտապում վաճառքի հանել նրա տրանսֆերն առաջիկա ժամանակաշրջանում:








































