Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես սկսել է բանակցել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ՝ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Այդ մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ կատալոնական ակումբի առաջին առաջարկը կազմել է 12 մլն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա դարպասապահն անցկացրել է 17 հանդիպում՝ բաց թողնելով 19 գոլ և 6 խաղերում դարպասը պահելով անառիկ:








































