Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է առաջիկա ամռանը կենտրոնական պաշտպանի իրավունքներ գնել:
Իսպանացի մասնագետին գոհացնում է պաշտպանության գծի խաղը: Սակայն նա կարծում է, որ անհրաժեշտ է հզորացնել այն:
Տեղեկությունների համաձայն` գերմանական գրանդի մարզչական շտաբն ուսումնասիրում է երեք ֆուտբոլիստների`Խերարդ Պիկեի, Տիագո Սիլվայի և Դավիդ Լուիսի թեկնածությունները:









































