Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին` տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանալու կապակցությամբ:
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը գերազանցել է «կապտանռնագույններ»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
«Ես ուրախ եմ, որ ամենն, ինչ կապված է «Ոսկե գնդակ»-ի հետ արդեն անցյալում է: Այս անգամ քննարկումները բարդ ստացվեցին: Այժմ պետք է կենտրոնանանք ֆուտբոլի ուղղությամբ, քանի որ առջևում կարևորագույն ամիս է»,- ասել է Ֆաբրեգասը:








































