Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը չափեց Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 57-րդ քայլում` հայ շախմատիստի հաղթանակով:
Արոնյանն այս հաղթանակից հետո վաստակեց 4 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում նա սպիտակներով կխաղա ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ:









































