Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի իր թիմին մեղադրել այն բանում, որ թիմը չի կարողնում հավասար պայքար մղել Մյունխենի «Բավարիա»-ի հետ:
Կլոպը կարծում է, որ դա չէին կարողանա անել եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:
« «Ռեալ»-ը ոչ մի շանս չէր ունենա «Բավարիա»-ի հետ պայքարում: Նույնը կարող եմ ասել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Մանչեսթեր Սիթի»-ի մասին:
Հնարավոր է՝ նրանց հետ կարողանար պայքարել միայն «Բարսելոնա»-ն:







































