Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան Marca-ի ընթերցողների կողմից ընտրվել է Պրիմերայի առաջին շրջանի լավագույն խաղացող:
25-ամյա ռմբարկուն, ով իր ակտիվում 19 գոլ է գրանցել` 19 խաղերում, վաստակել է քվեարկողների ձայների 53.8%-ը:
Երկրորդ տեղը 28.8% ցուցանիշով զբաղեցրել է Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ երրորդը` «Ռեալ Սոսյեդադ»-ի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանն է, ով վաստակել է քվեարկողների ձայների 8.2%-ը:






































