Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Տոմաշ Ռոսիցկիի հասցեին:
Տոմաշի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ մտադիր է շարունակել համագործակցությունը 33-ամյա չեխ կիսպաշտպանի հետ:
«Իմ ու Ռոսիցկիի խաղաոճերը նման են: Մեն խաղում ենք արագ, վերահսկում ենք գնդակը: Մեծ բավականություն եմ ստանում՝ խաղալով «Արսենալ»-ի կազմում:
Կարծում եմ՝ Տոմաշը Պրեմիեր Լիգայի լավագույն կիսպաաշտպաններից մեկն է: Երջանիկ ես դառնում, երբ տեսնում ես, թե նա ինչպես է վարվում գնդակի հետ, ինչպիսի խաղ է ցուցադրում»,- հայտարարել է Օզիլը:









































