Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլում` Արոնյանի հաղթանակով:
Նա 4 տուրերից հետո իր ակտիվում ունի 3 միավոր:







































