«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Մոնակո»-ում, հաղորդում է The Independent-ը:
Սերբ ֆուտբոլիստը կարող է լքել անգլիական ակումբն ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկացվում էր, որ Վիդիչի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ֆիորենտինա»-ն, «Յուվենթուս»-ը և «Գալաթասարայ»-ը:








































