Պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նեմանյա մատիչն A Bola-ի հետ զրույցում հաստատել է, որ համալրելու է Լոնդոնի «Չելսի»-ի կազմը:
« «Պորտու»-ի դեմ խաղը վերջինն էր «Բենֆիկա»-ի կազմում: Հիմա հեռանալու ամենահամապատասխան պահն է: Ցանկանում եմ առաջադիմել՝ հանդես գալով «Չելսի»-ի կազմում»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Չելսի»-ն Մատիչի տրանսֆերի դիմաց մվճարելու է 25 մլն եվրո:









































