ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մրցանակների հանձնման արարողությունից առաջ շփվել է Ռուսաստանի Գրան Պրիի մրցանակակիր Լյուիս Հեմիլթոնի հետ։
Ռուսաստանի առաջնորդը դիմել է «Մերսեդեսի» վարորդին՝ խնդրելով իր վրա շամպայն չցողել, ինչպես դա ընդունված է անել պատվանդանի վրա։ Նա հիշել է, որ նախորդ տարիներին նույնպես այդ մասին խնդրել է բրիտանացուն։
«Ես ձեզ այդ մասին ամեն տարի խնդրում եմ»,– Պուտինի խոսքերն է մեջ բերում The Sun պարբերականը։
«Ես ձեզ վրա չեմ ցողի։ Անցյալ տարի ես չեմ եղել, ուրիշ մեկն է եղել»,– պատասխանել է Հեմիլթոնը։
Look what Vladimir Putin did to Lewis Hamilton https://t.co/1Lu0Iltbzp pic.twitter.com/W5wEXdn99P
— Sun Sport (@SunSport) September 30, 2018










































