Բրիտանական մամուլի փոխանցմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրատվում է 24 մլն ֆունտ առաջարկել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տեղափոխության դիմաց:
Ֆուտբոլիստի գործակալներն արդեն բանակցել են «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ, սակայն դորմունդցիները չեն պատրաստվում բաժանվել իրենց կիսապաշտպանից և ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել նրան:
Հավելենք, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:







































