Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել, որ Չավին կարևոր դերակատարություն ունի թիմում:
«Առանց Չավիի «Բարսելոնա»-ի խաղը պարզապես անիմաստ կլիներ: Հենց նա է մեր թիմի խաղի ճարտարապետը: Մյուսների համար ավելի դժվար կլիներ գոլեր խփել, եթե չլիներ Չավին: Նա, Ինյեստան, Բուսկետսը և Մեսսին հայտնագործեցին «Տիկի Տակա»-ն:
Այն Չավիի ֆիրմային ոճն է: Առանց այդ ֆուտբոլիստի «Բարսելոնա»-ն այլ կլիներ: Մենք հպարտանում ենք, որ Չավին մեր ընտանիքի անդամն է»,- ասել է Ռոսելը:







































