ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խուսափել է պատասխանել կազմակերպության նախագահի հաջորդ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին:
«Ես չեմ կարող պատասխանել «այո», կամ «ոչ»: Պարզապես կասեմ, որ այնքան հոգնած չեմ զգում ինձ, որպեսզի հայտնեմ, որ հաստատ չեմ մասնակցի ընտրություններին»,- ասել է Բլատերը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությունները կայանալու են 2015 թվականին: Այժմ Յոզեֆ Բլատերը 77 տարեկան է:









































