Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում տեղաշարժի չի ենթարկվել և շարունակում է մնալ 100-րդ հորիզոնականում:
Ազգերի լիգայի խաղարկությունում մեր առաջիկա մրցակիցներից Լիխտենշտեյնը 180-րդն է, իսկ Մակեդոնիան՝ 70-րդը: Հարևան երկրներից Ադրբեջանը գտնվում է 105-րդ, իսկ Վրաստանը՝ 96-րդ, Թուրքիան՝ 38-րդ, իսկ Իրանը՝ 32-րդ հորիզոնականում:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, որին հաջորդում են Բելգիան, Բրազիլիան, Խորվաթիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյացրիան, Իսպանիան և Դանիան:
2014 թվականի աշխարհի չեմպիոն Գերմանիան միյան 15-րդն է:










































