Tuesday, 30 04 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Յուրա Մովսիսյանն էլ չի փրկի Նեմեց Ռուբոյին. Ինչու է ՀՖՖ նախագահը ժամանակ ձգում

Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ այս պաշտոնում իրենից բացի չի տեսնում ոչ մեկի։ Հայրապետյանը նշեց նաև, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականի փետրվարին։

Հիշեցնենք, որ օրենսգրքում առկա փոփոխությունների համաձայն՝ մեր երկրում գործող իրավաբանական անձանց միավորումները մինչև այս տարվա փետրվարը պետք է վերագրանցվեին ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություններ կամ լուծարվեին: Իրավաբանական անձանց միավորումների գործունեությունը մեր երկրում այլևս դադարեցված է: Հաշվի առնելով, որ շատ իրավաբանական անձանց միավորումներ մինչև փետրվար չէին հասցրել վերագրանցվել, գործողության ժամկետը երկարացվել էր մինչև 2019 թվականի փետրվարը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաբանական անձանց միություն է և, դառնալով հասարակական կազմակերպություն, բնականաբար կստանա նոր կարգավիճակ: Այս պարագայում պետք է տեղի ունենան նախագահի նոր ընտրություններ:

«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնում պետք է վերընտրվեր դեռևս հունիսի 8-ին: Ֆուտբոլային ակումբները ՀՖՖ-ից ստացել էին նամակներ՝ մասնակցելու այդ օրը նախատեսված տարեկան ժողովին: Այդ ժողովի օրակարգը, սակայն, ակումբների ներկայացուցիչներին հայտնի չէր: Եվ ահա հունիսի 8-ին սուսուփուս հավաքելով ՀՖՖ գործկոմին և ակումբի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Հայրապետյանը ցանկացել էր հասարակությունից թաքուն կազմակերպել ընտրություններ և վերարտադրվել:

Հայրապետյանի այս քայլը կանխել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբը: Ավելի ստույգ՝ Ռուբեն Հայրապետյանի հերթական դավադրությունը կյանքի կկոչվեր, եթե «Շիրակ»-ը հանդես չգար հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր. ««Շիրակ»-ը պահանջում է փոխել հունիսի 8-ին կայանալիք ՀՖՖ ժողովի օրը, քանի որ ՀՖՖ-ն մեզ այդպես էլ չտրամադրեց ժողովի անցկացման օրակարգը. ըստ ՀՖՖ կանոնադրության 8-րդ գլխի 8-րդ կետի՝ Գործադիր կոմիտեն ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ ժողովի պատվիրակներին ներկայացնում է ժողովի օրակարգի նախագիծը և համապատասխան նյութերը»:

Այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ՀՖՖ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր Գործադիր կոմիտեի նիստ է տեղի ունեցել, և որոշվել է ժողովը հետաձգել: Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ է և ընկալելի: Ու հիմա Հայրապետյանը հայտարարում է, որ ընտրությունները կայանալու են փետրվարին: Զգալով, որ իր ձևավորած բուրգը լուրջ ճաքեր է տվել, Հայրապետյանը այժմ մտադիր է ժամանակ ձգել:

Սեպտեմբերին կմեկնարկի Ազգերի լիգայի խաղարկությունը, և այս մրցաշարը, ըստ Հայրապետյանի, կարող է փրկել իրեն: Մասնավորապես, Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլն ավարտվելու է 2018 թվականի նոյեմբերին: Ենթախմբում հաղթող ճանաչված 4 հավաքականները արդեն 2019 թվականի ամռանը փլեյ-օֆում վիճարկելու են 2020 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: ՀՖՖ նախագահը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը հաղթող կճանաչվի ենթախմբում: Ոգևորության այս ալիքի վրա Հայրապետյանը ցանկանում է փետրվարին որպես ֆուտբոլային կառույցի առաջնորդ վերընտրվել: Պրիմիտիվ և անհեռանկար մի ծրագիր, որը դատապարտված է տապալման:

Հայրապետյանը, զգալով, որ իր օրերը հաշված են, ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին թույլ տվեց, որ հավաքական հրավիրի նաև Յուրա Մովսիսյանին: Ստեղծված իրավիճակում, սակայն, նույնիսկ Յուրա Մովսիսյանը չի կարող փրկել Հայրապետյանին: Ինչպես երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, հայկական ակումբներն արդեն իսկ ոտքի են կանգնել և չեն ցանկանում հանդուրժել Հայրապետյանի ռեժիմը:

Հունիսի 30-ին տեղի ունեցած ՀՖՖ տարեկան հերթական ժողովում մի շարք ակումբներ ուղղակի բոյկոտեցին Հայրապետյանի կազմակերպած դավադիր քվեարկությունները: Արդյունքում ՀՖՖ-ն գնաց բացահայտ կեղծիքների, ինչը հասարակության շրջանում բողոքի լայն ալիք է բարձրացրել: Ներկայումս հասարակության գերնպատակը մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը Ռուբեն Հայրապետյանից և նրա դավադիր աշխատակազմից ձերբազատվելն է: Դրա համար, կարծում ենք, առկա են բոլոր նախադրյալները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում