Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Շվեդիայի հետ մրցավեճում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին մրցակցի կողից խաղակոշիկով ուժեղ հարված ստացավ դեմքին։
Ռուդին, որը արնահոսում էր անմիջապես փոխարինվեց։ Այսօր հայտնի դարձավ, որ այս ֆուտբոլիստի մոտ առկա է քթի կոտրված։
«Լիարժեք վերականգնվելու համար հարկավոր է մոտ 40 օր։ Այդուհանդերձ ներկայիս բժշկությունը թույլ է տալիս արագ կերպով ոտքի կանգնեցնել մարզիկներին։ Մասնավորապես, հատուկ դիմակ կրելու դեպքում Ռուդին կարող է մասնակցել առաջիկա հանդիպմանը։

Կոտրված հատվածի անշարժացման պարագայում վտանգան այնքան էլ մեծ չէ։ Հետևաբավար, Գերմանիայի երկրպագուները կարող են չհուսահատվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆիզիոթերապևտ, վնասվածքաբան Էլլա Միքայելյանցը։
Ավելի վաղը միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ Ռուդին ընթացիկ մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ։




































