Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ազգային թիմը Եկատերինբուրգում 1։0 հաշվով հաղթեց Պերուին:
Խաղի 34-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի հաղթանակ պարգևեց Մբապեն:
Մունդիալի C խմբի վերջին տուրում Ֆրանսիան կխաղա Դանիայի հետ: Երկու թիմերը այս խմբի առաջատարներն են: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 26-ին: Երկրորդ տուրից հետո Դանիան ունի 4 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 6:








































