Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը կկայանա 2014թ. հունվարի 13-ին՝ Ցյուրիխում:
Ավելի վաղ պորտուգալացին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հայտարարությունից հետո նշել էր, որ չի մեկնելու Ցյուրիխ:
Cadena Cope ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի անդամների հետ հեռախոսազրույցից հետո Ռոնալդուն որոշել է մասնակցել արարողությանը:
Ինչպես գիտեք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եռյակում է:
Հիշեցնենք, որ Բլատերը հայտարարել է, որ «Ոսկե գնդակ»-ի ֆավորիտն իր համար Ֆրանկ Ռիբերին է, իսկ Ռոնալդուն կենտրոնացած է սանրվածքները փոխելու վրա:








































