«Բարսելոնա»-ի ղեկավարությունը, որի կազմում ընդգրկված են փոխնախագահ Խոսեպ Լուիս Բարտոմեոն, մարզական տնօրեն Անտոնիո Սուբիսարետան և ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը, հաջորդ շաբաթ կմեկնի Լոնդոն:
Անգլիայի մայրաքաղաքում նրանք կհանդիպեն Սեսկ Ֆաբրեգասի գործակալի և «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն: Սպասվում է, որ Լոնդոնում կողմերը կգան վերջնական համաձայնության: